Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ժամանակակից «մատերիալիստները»

Դեկտեմբեր 24,2024 10:00

Իմ պատանեկության տարիներին առավել ակտիվ կուսակցականներին (այսօրվա երիտասարդների համար պարզաբանեմ՝ կոմունիստներին, ուրիշ կուսակցություն չկար) անվանում էին «մատերիալիստ»: Եվ խոսքն ամենեւին այն մասին չէր, թե ինչպես էին նրանք մոտենում «փիլիսոփայության հիմնական հարցին», որն, ի դեպ, եւս մի կեղծիք էր, որովհետեւ այն հարցը, թե ի՞նչն է առաջնային՝ նյո՞ւթը, թե՞ գաղափարը, իմ կարծիքով, սխալ է դրված: Իմ նկարագրած «մատերիալիստների» անունը սերում էր «մատերիալ»՝ նյութ բառից, եւ այդ նյութը, եթե իրերն իրենց անունով կոչենք, պարզ մատնագիրն էր. գրում էին «ցեկա», «կագեբե», «նառոդնի կանտրոլ» եւ բազմաթիվ այլ ատյաններ՝ ամեն տեղ, որտեղ պատրաստ էին իրենց լսել:

«Մատերիալի» բովանդակությունը կարող էր տարբեր լինել՝ սկսած նրանից, որ Վարդուշի ամուսինը Պողոսի կնոջ հետ է, վերջացրած այն «զարհուրելի» փաստով, որ Կիրակոսը քնում է կուսակցական ժողովների ժամանակ: Նյութերի զգալի մասն այն մասին էր, որ այս գրողը, գիտնականը, դասախոսը կամ ուսուցիչը «շեղվել է կուսակցության գլխավոր գծից»՝ ասել կամ գրել է մի բան, որը խոսում է նրա գաղափարական «սխալ» մոտեցումների մասին: Օրինակ, ունի ազգայնականության որոշ դրսեւորումներ: Եվ քանի որ Հայաստանում նման բաներին որոշ չափով մատների արանքով էին նայում (արժանին մատուցենք 1970-ականների Խորհրդային Հայաստանի ղեկավարներին), գրում էին ոչ թե մեր պատկան մարմիններին, այլ՝ ուղիղ Մոսկվա, որտեղ «գաղափարական մաքրության» հարցերին ավելի խիստ էին հետեւում:

Ինչի՞ համար էր գրվում «մատերիալը»: Այն ժամանակ դրամաշնորհներ չկային, բայց նման նյութերի հեղինակներին կարող էին առաջ քաշել կուսակցական գծով կամ, անհրաժեշտության դեպքում, բնակարան տալ: Իհարկե, կային «գաղափարական անաղարտության» թեմայի վրա շեղված տարեց մարդիկ, որոնք դաստիարակվել էին Ստալինի ժամանակ եւ գրում էին զուտ իրենց համոզմունքներից ելնելով:

Չեմ բացառում, որ այսօրվա «մատերիալ» (արեւմտյան կառույցներին ուղղված զեկույց) գրողների մեջ նույնպես կան «գաղափարական մարդիկ», որոնք աչալրջորեն հետեւում են, որ ոչ մեկը չշեղվի այն ստանդարտներից, որոնք այդ կառույցները հաստատել են: Այսպես ասած, մշտադիտարկում են անում, որ ոչ ոք, օրինակ, չգրի, թե գոյություն ունի երկու սեռ՝ արական եւ իգական՝ չհասկանալով կամ չընդունելով, որ դրանք «իրականում» 154 հատ են:

Կամ, որ, օրինակ, «Առավոտը» «գենդերային ապատեղեկատվություն» չտարածի, ինչպես իրենց «զեկույցում» մեզ մեղադրում է Հայաստանում գործող ՀԿ-ներից մեկը: Բայց որպեսզի մենք կարողանանք ուղղվել, «գաղափարապես զինաթափվել», ինչպես ասում էին Ստալինի ժամանակ, եւ մեր մեջ խեղդել հետամնաց սեքսիստին, «մատերիալ» գրողները, եթե կարծում են, որ մենք անհույս չենք, պետք է նշեն մեր բոլոր սխալներն ու մոլորությունները՝ «գենդերային ապատեղեկատվության» օրինակներ բերելով: Անձամբ ես կարծում եմ, որ անուղղելի խավարամիտ չեմ, եւ եթե բարի մարդիկ իմ վրա սփռեն առաջադեմ գաղափարների լույսը, ապա ես կդառնամ ուղղափառ եւ անաղարտ «գենդերիստ»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Թալիբան շարժման մեծն փիլիսոփա Աբու Մուհամեդ Իբն Աբդուլան, երբ տեղեկացավ,որ երկրներ կան, ուր կանայք, բաց դեմքով և թափված մազերով հասարակության առաջ կհայտնվեն,շատ զարմացավ,բայց երբ նրան ասացին,որ բացի այդ ևս 154 դրվագներով ազատ է կինն իր ընտրության մեջ, Աբու Մուհամեդ Իբն Աբդուլան պապանձվեց։ Նա աղիողորմ բացականչեց և խոստացավ իր ողջ կարողությունը տալ նրան, ով հիմնավորի նրան այս ողջ անհեթեթությունը։ Երկար տարիներ ոչ մեկ չէր բարձրացնում մեկնած ձեռնոցը։Արևմտյան “խելոքները”նույնիսկ արհեստական բանականության օգնությամբ,չէին կարողանում ընտրել բանալիներ թալիբ առաջնորդի մտքի գանձարանին։ Թվում էր թե բանավեճ չի լինի,բայց ահա Փենսիլվանիայի համալսարանի Պրոֆեսոր Ջոնաթան Ջոնսոնը համաձայնում է կիսվել իր մտքերով։
    Մեծն թալիբ առաջնորդը ընդամենը 2 քայլով հաղթում է Ջոնաթանին։ Նա ոչ թե անձամբ է գնում այդ հանդիպմանը,այլ ուղարկում է իր կրտսեր դստերը այնտեղ, պարուրված պայթուցիկներով։ Շախ և
    մատ,պարոն Ջոնաթան Ջոնսոն, նա ազատեց Ջոնաթան Ջոնսոն չարիքից աշխարհը և ցուցադրեց կնոջ իրական նշանակությունը։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031