ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն երել մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման բողոքը, որով վերջինը միջնորդում էր բեկանել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, Գերասիմ Վարդանյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը մերժել և վերջինի նկատմամբ ընտրել խափանման միջոց` կալանք` երեք ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ նշված շինծու գործով Գերասիմ Վարդանյանը չորս ամիս գտնվել է կալանավայրում և երկու ամիս տնային կալանքում:
Իր նկատմամբ նախաձեռնված այս և մյուս` մոտ մեկ տասնյակ նմանատիպ շինծու վարույթներին, Գերասիմ Վարդանյանը առաջիկայում կանդրադառնա հարցազրույցով:
Կարդացեք նաև
Իրավապաշտպան
Սերգեյ Հարությունյան