Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ադրբեջանի բանտերում գրեթե ամբողջությամբ կիրառվում է այն փորձը, որը տասնամյակներ, հարյուրամյակներ կուտակված է եղել թուրքական բանտերում»

Դեկտեմբեր 23,2024 23:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ առաջին Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների վիճակին՝ ասաց. «Ադրբեջանի բանտերում պահվող գերիների վիճակի մասին ոչ միայն լեգենդներ կան, այլեւ գրավոր նյութեր եւ փաստագրություն: Օրինակ, խոշտանգումների, դաժան վերաբերմունքի մասին լուրջ նյութերում, այդ թվում՝ բժշկական, կան Թուրքիայի բանտերում օգտագործվող այն ձեւերից, որոնք օգտագործվում են սիստեմատիկորեն: Մեր կազմակերպությունը դառը փորձ ունի եւ դա կապված է դեռ 90-ականների գերիների, պատանդների տանջանքների եւ կտտանքների հետ, որոնք նկարագրում են հետագայում: Նրանց խոսքերը տեղ են գտել հատուկ այդ կտտանքներով զբաղվող Բրիտանիայի բժիշկների զեկույցի մեջ: Այդ զեկույցը կազմվել է դեռ 1996 թվականին եւ այն հանձնվել է Հեյդար Ալիեւին, երբ ինքը այցելել է Բրիտանիա:

Այսինքն, մենք արդեն գիտենք, որ Ադրբեջանի բանտերում գրեթե ամբողջությամբ կիրառվել է այն փորձը, որը տասնամյակներ, հարյուրամյակներ կուտակված է եղել թուրքական բանտերում:

Այն, ինչ տեղի է ունենում, մասնավորապես, անօրինական ձեւով ձերբակալված եւ Ադրբեջանում պահվող ռազմաքաղաքական ղեկավարության հետ, ես ստիպված եմ կրկնել, որ այստեղ նպատակը ավելին է, քան առանձին անձանց կտտանքների ենթարկելը: Նպատակը շատ ավելի գլոբալ է: Տվյալ դեպքում Ադրբեջանում այն հազարավոր էջերով գործը, որ կազմված է միայն Ռուբեն Վարդանյանի դեմ, այդ նյութերը կոչված են ազգային-ազատագրական պայքարը եւ ինքնորոշված իրավունքի դեմ հարձակումը հետ մղելու պայքարը հավասարեցնել, նույնացնել տեռորիստական գործողությունների հետ: Եվ այստեղ է, որ ես հնչեցնելու եմ միջազգային հանրության լռության մասին: Մենք միշտ ասում ենք, թե ուր են նայում արցախահայության դեմ այս ամենին: Դա հարցի մի կողմն է: Բայց որ բոլորը լավ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանում եւ համարժեք ձեւով չեն արձագանքում, դա իրապես արդեն միջազգային մարմինների եւ առանձին պետությունների հստակ Ադրբեջանին խրախուսել է:

Այն, որ Հայաստանը պետական մակարդակով չի դիմելու, այսօր արդեն բոլորիս համար պարզ է, որովհետեւ մինչեւ անգամ հնչեցրեց, որ, այո, պատրաստ է այն դիմումները, հայցերը, որով Հայաստանը հանդես է եկել ՄԱԿ-ի արդարադատության դատարանում: Եվ չի բացառվում, որ ՄԻԵԴ-ում էլ հետ կանչի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031