Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական առումով ես հենց այս պահին չեմ կարող ասել՝ դու դպրոց չգաս. աշակերտին հարվածած ուսուցիչը չի ազատվել աշխատանքից

Դեկտեմբեր 23,2024 23:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լոռու մարզի Տաշիր համայնքի Արտակ Խաչատրյանի անվան դպրոցի տնօրենի պաշտոնակատարն այսօր կանչվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն(ԿԳՄՍՆ) դպրոցում մաթեմատիկայի ուսուցչի կողմից աշակերտին հարվածելու դեպքով բացատրություն տալու համար:

Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Ռոզա Դավթյանը Aravot.am-ին պատմեց, որ ԿԳՄՍՆ-ում դեպքի տեսագրությունն են ուսումնասիրել ու քննարկել:

Մեր հարցին՝ ուսուցչին աշխատանքից ազատելու որոշում կա՞, Դավթյանը պատասխանեց.

«Գործընթացը շարունակվում է, ուսուցչի տրված բացատրությունից կտեսնենք: Բնականաբար, ուսուցիչը դեռ աշխատում է: Այս պահի դրությամբ տեսանյութից բխող գրվածները ոնց որ թե իրականությանը չեն համապատասխանում: Ոչ թե տվյալ ուսուցիչն է պահարանի մեջ աշակերտին մտցրել, ուղղակի կատակի է վերածել: Բայց այս ամենով չենք սահմանափակվում, կտեսնենք՝ օրենքի սահմաններում այդ ամեն ինչը կանենք: Իրավական առումով ես հենց այս պահին չեմ կարող ասել՝ գիտես դու դպրոց չգաս: Ես իրավական հիմնավորումը չունեմ: Տվյալ ուսուցչին մոտիկից ճանաչելով, տվյալ աշակերտին ավելի մոտիկից ճանաչելով, հարվածի չափը պետք է իմանալ: Տեսանյութում ձայները փակ է, իսկ միգուցե սադրանք է եղել: Ես այդ ամենն ավելի պարզ ու ճշմարիտ պետք է իմանամ»:

Մեր հարցին՝ աշակերտին ուսուցչի կողմից տված հարվածը չե՞ք դիտարկել կամ ուսուցիչն ինչու հունից դուրս եկավ, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Կոնկրետ ես հունից դուրս եկած ուսուցիչ չեմ տեսել այդտեղ, բայց տեսել եմ հարված, դրան էլ չափ կա, թե ինչ հարված է եղել»:

Մեր հարցին՝ այսինքն՝ մեղմ հարվածը ոչի՞նչ, ի պատասխան Դավթյանն ասաց. «Ուսուցիչը հունից դուրս չի եկել, կատակի է վերածվել ամեն ինչ»:

Մեր հարցին՝ ուսուցի՞չն է կատակել. «Եթե հարված եղել է, իրավական առումով ուսուցիչը հաստատ պատասխան տալու է: Սխալ է արել, որ հարվածել է: Կարող էր այդ ամենն ինձ ասել, հարցը կլուծեինք աշակերտ-ուսուցիչ-ծնող համատեքստում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031