Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնության հրավերը վերաբերում է մեդիա գրագիտությանը, բայց հրավերն ուղարկվել է մեդիա անգրագիտության դրսեւորումներով»»

Դեկտեմբեր 23,2024 21:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով «Իմ քայլը» հիմնադրամի կողմից «Կրթվելը նորաձեւ է» վերնագրով լրատվամիջոցների խմբագիրներին ուղարկված հրավերին՝ ասաց. «Մի շարք լրատվամիջոցներ այդ հրավերի տեքստը հրապարակել են: Ու պարզվում է, որ հանդիպման թեման վերաբերում է մեդիագրագիտությանը: Բայց հրավերն ուղարկվել է մեդիա անգրագիտության դրսեւորումներով, որովհետեւ հրավերն ուղարկվել է մեսենջերով: Լրատվամիջոցները պաշտոնապես գրանցված զանգվածային լրատվություն իրականացնող միջոցներ են: Նրանց մեծամասնությունը հավատարմագրված է կառավարությունում, Ազգային ժողովում, այլուր: Այսինքն, ունեն հասցե, էլեկտրոնային փոստի հասցե: Մեկ էլ պարզվում է, որ «Իմ քայլը» հիմնադրամում հիմնադրամի տնօրենի օգնական մի աղջիկ, որը զբաղվել է գյուղական զբոսաշրջությամբ եւ հիմա գնացել, դարձել է Աննա Հակոբյանի օգնականը, մեսենջերով առավոտ-գիշերով հրավեր է ուղարկում Աննա Հակոբյանի անունից: Նպատակը, որ բարձրացնի լրագրողների, խմբագիրների մեդիագրագիտությունը:

Ի՞նչն է հետաքրքիր: Ասում է՝ «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենն է հրավիրում, բայց հրավիրում է կառավարական ամառանոց: «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենը կառավարական ամառանոցում ո՞նց կարող է ընդունելություն կազմակերպել: Տեսեք, Հայաստանում քանի հիմնադրամ կա: Դրանք կարո՞ղ են լրատվամիջոցներին կամ ուրիշ մարդկանց հրավեր ուղարկեն եւ ասեն, ձեզ հրավիրում ենք կառավարական ամառանոցում հանդիպման: Չի կարող չէ՞: Բա, «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենը ինչի՞ կարող է: Հիմնադրամը պիտի իր տարածքներն ունենա, տարածք վարձակալի: Նախ, ինքը կառավարական ամառանոցի տարածքում գտնվելու իրավունք չունի, էլ չեմ ասում, որ մարդ է հրավիրում այդ տարածք»:

Էդգար Ղազարյանը իր խոսքերը հիմնավորելու նպատակով ընթերցեց ՀՀ օրենքների համապատասխան հոդվածները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031