Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ խորհրդի նիստին անդրադարձ է եղել նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի ներդրման գործընթացին

Դեկտեմբեր 23,2024 19:20

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ օրերս տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ոլորտի օրենսդրական փոփոխություններին և գործող կարգավորումներին վերաբերող մի շարք հարցեր: Նիստին մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՊԵԿ նախագահը, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, կարևորել է այս ձևաչափով քննարկումները՝ հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ գործիքակազմերի ներդրման ու գործարար համայնքի համար բարենպաստ պայմանների ստեղծման տեսանկյունից։

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի ներդրման գործընթացին՝ ընդգծելով նոր համակարգի հնարավորությունները։ Մասնավորապես, նշվել է, որ համակարգն ապրանքների ճշգրիտ հաշվառման և արդյունավետ կառավարման հնարավորություն է տալիս, ինչը կարևոր է ոչ միայն հարկային մարմնի, այլև՝ կազմակերպությունների և սպառողների համար։ Քննարկվել են համակարգի տեխնիկական ու կիրառական խնդիրների վերաբերյալ գործարար միջավայրի մտահոգությունները, ինչպես նաև տնտեսվարողների կողմից բարձրացված մի շարք հարցերին տեղում տրվել են պարզաբանումներ։ Նիստին ներկա ազգային օպերատորի (E-Mark) ներկայացուցչի խոսքով՝ տեխնիկական բնույթի հարցերը գույքագրվում և լուծվում են 24/7 ռեժիմով՝ ապահովելով համակարգի անխափան աշխատանքն, իսկ տնտեսվարողների շրջանում պարբերաբար կազմակերպվում են ուսուցողական վեբինարներ՝ իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով:

Նիստում անդրադարձ է եղել նաև ոչ ռեզիդենտ շահութահարկի հաշվարկի ձևի և դրա լրացման կարգում փոփոխություններին, որոնց վերաբերյալ խորհրդի անդամները հանդես են եկել կառուցողական առաջարկներով և դիտարկումներով:

Ամփոփելով նիստը` ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ խորհրդի անդամների կողմից ներկայացված բոլոր առաջարկներն ու մտահոգություններն առավել խորքային կուսումնասիրվեն և կքննարկվեն արդյունավետ լուծումները։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031