Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նմա՞ն եմ հալածվողի, բողոքս հետ չեմ վերցնելու»․ կայացավ Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ միջադեպի գործով դատավարությունը

Դեկտեմբեր 23,2024 18:55

Երեւան քաղաքի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում այսօր շարունակվեց քաղաքացիական ակտիվիստ Սամվել Վարդանյանի գործով նիստը։

Հիշեցնենք, որ նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի համար Սամվել Վարդանյանը մեղադրվում է խուլիգանության ու անհանդուրժողականություն հրահրելու հոդվածներով։

Այսօրվա նիստում պետք է հարցաքննվեր մեղադրյալ Սամվել Վարդանյանը, բայց նրա հարցաքննությունը հետաձգվեց՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորած։ Հանրային մեղադրողն ասաց․ «Ես կարծում եմ, որ մեղադրյալի հացաքննությունը, քանի որ կարեւոր նշանակություն ունի, անընդհատ պիտի իրականանա»։

Նիստին ներկա էր նաեւ պատգամավոր Հակոբ Ասլանյանը, ով հեռացվել է ՔՊ-ից։ Լրագրողների հարցերին ի պատասխան նա ասաց, որ հետ չի վերցնելու իր բողոքը։ Հարցին, թե ինքը հալածվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի կողմից, Հակոբ Ասլանյանը պատասխանեց․ «Ես նմա՞ն եմ հալածվողի»։

Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031