«Ինձ թվում է՝ հնարավոր է Սամվել Վարդանյանին նույնիսկ պարգեւատրեն՝ հաշվի առնելով, որ Հակոբ Ասլանյանն այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանության համար շատ մեծ վտանգ է ներկայացնում։ Ես եկել եմ այդ պարգեւատրման արարողությունը տեսնելու»,- այսօր քաղաքացիական ակտիվիստ Սամվել Վարդանյանի գործով առաջին դատական նիստից առաջ լրագրողներին ասաց հանրային գործիչ Նարեկ Մալյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Նարեկ Մալյանն ասաց, որ չի մեկնաբանում դրանք, քանի որ Փաշինյանն անընդհատ իր խոսքը փոխում է։ «Անշնորհակալ զբաղմունք է Փաշինյանին մեկնաբանելը։ Ընդհանրապես ինձ թվում է՝ քաղաքական օրակարգից դուրս գործողություն է Փաշինյանին մեկնաբանելը։ Ինքն իր իրականությունն ունի, այդ իրականության շուրջ հավաքված մարդիկ կան, իրենց համար ասում-խոսում ուրախանում են»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ