Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանից մեկնաբանություն էր խնդրել «Սերոժիկ» ֆիլմի վերաբերյալ, որի համար Տիգրան Ավինյանի կարգադրությամբ ավելի քան 10 մլն դրամ է հատկացվել Գայանե Մանուկյանի հիմնադրած «Բեկյալ» գիտամշակութային ՀԿ-ին:
«Սերոժիկ» վավերագրական ֆիլմը ներկայացնում է համամարդկային պատմություն, որն անդրադառնում է աշխարհի տարբեր վայրերում գոյություն ունեցող սոցիալական խնդիրներին՝ ցուցադրելով հայկական կինոարվեստի ներուժը միջազգային հանրությանը: Ֆիլմը պատմում է 14-ամյա Սերոժիկի մասին, որը կանգնած է մեծ երկընտրանքի առաջ՝ հետևել իր երազանքներին, թե ստանձնել ընտանիքը պահելու ծանր պարտականությունը:
Երևանի քաղաքապետարանի և «Բեկյալ» գիտամշակութային ՀԿ-ի միջև կնքված նվիրատվության պայմանագրի շրջանակներում շարունակվելու է «Սերոժիկ» վավերագրական ֆիլմի արտադրական փուլը, որում ներառված են լինելու նկարահանման աշխատանքներ և ֆիլմի կտրանցում տարբերակը՝ առնվազն 25 րոպե տևողությամբ»,-ընդամենը հետեւյալն են փոխանցել Երեւանի քաղաքապետարանից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ