Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե 30 տարի բանակցում էին Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, ապա ինչո՞ւ տեղի ունեցան 2020 թվականի զոհերը»․ Արմինե Ադիբեկյան

Դեկտեմբեր 23,2024 17:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ես ուզում եմ հասկանալ՝ երբ Նիկոլ Փաշինյանը մի բան կարդում է, ի՞նչ է նրա ուղեղի մեջ տեղի ունենում, որ նա այսպես հիմար հետեւություններ է անում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»։

«Եթե 30 տարի բանակցում էին Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին, ապա ինչո՞ւ տեղի ունեցան 2020 թ․ զոհերը։ Տայիր, եթե պայմանավորվածություն կար։ Նա խոսում է այն մասին, որ Ադրբեջանին տարածքներ է հանձնում՝ հայրենասիրությունից ելնելով։ Նիկոլ Փաշինյանի ընկալմամբ՝ հայրենասիրության ընկալումը կայանում է նրանում, որ մաքսիմալ, հնարավորինս շատ Ադրբեջանին տարածքներ հանձնի, դիրքեր հանձնի, սնանկացնի հայ ժողովրդին։ Էն ժամանակ տայիր, ինչո՞ւ բերեցիր պատերազմի հասցրեցիր»,- ասաց Ադիբեկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031