Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում առկա են բազմաթիվ խնդիրներ․ ՀՀ ՄԻՊ-ն արտահերթ զեկույց է հրապարակել

Դեկտեմբեր 23,2024 17:15

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման հիմնախնդիրները» թեմայով։

Պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ: Մասնավորապես, առկա է ոլորտը կարգավորող իրավական ակտերի կատարելագործման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայի բարելավման անհրաժեշտություն։

Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման համատեքստում Պաշտպանը ընդգծում է ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման իրավաչափության նկատմամբ պատշաճ հսկողության գործուն կառուցակարգերի մշակման և ազատությունից զրկված անձանց նկատմամբ ներգործության միջոցների ոչ իրավաչափ կիրառման դեպքերի պատշաճ քննության անհրաժեշտությունը։

Զեկույցին կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով։

ՀՀ ՄԻՊ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031