Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսչական մարմնի ղեկավար կազմը շրջայցեր է կատարել Արմավիրում՝ ծանոթանալով շինարարական աշխատանքների ընթացքին

Դեկտեմբեր 23,2024 16:55

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմը շարունակում է տարեվերջյան աշխատանքային այցելությունները ՀՀ տարբեր մարզեր՝ վերահսկելու պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքները։

2024 թ․ դեկտեմբերի 19-ին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը, Արազ Պապիկյանը, ՏՄ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Վարազդատ Պոկացյանը հերթական աշխատանքային այցով ՀՀ Արմավիրի մարզում էին։

Արմավիրի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արայիկ Ալեքսանյանի և տարածքային ստորաբաժանման մասնագետների ուղեկցությամբ Տեսչական մարմնի ղեկավար կազմը շրջայցեր իրականացրեց մարզի տարբեր բնակավայրերում և տեղում ծանոթացավ համայնք-պետություն համագործակցությամբ՝ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող բազմաթիվ շինարարական աշխատանքների ընթացքին։

Այցի շրջանակներում ղեկավարի տեղակալները ծանոթացել են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում պետություն-համայնք համագործակցությամբ իրականացվող աշխատանքներին՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մ. Մեխակյան փողոց թիվ 35/2 հասցեում գտնվող թիվ 6՝ «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգման և նոր մասնաշենքի կառուցման, Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցում գործող թիվ 11 մանկապարտեզի հիմնանորոգման, ինչպես նաև պետական ծրագրերի շրջանակներում Արմավիր համայնքի Նորավան և Լենուղի գյուղերում կառուցվող մսուր-մանկապարտեզների շինարարական աշխատանքների ընթացքին:

Մասնավորապես, Տեսչական մարմնի մասնագետների կողմից արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի Մ. Մեխակյան փողոց թիվ 35/2 հասցեում գտնվող թիվ 6՝ «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների կապալառու կազմակերպությունը՝ «Բիդեք», Կոմիտասի փողոցում գործող թիվ 11 մսուր-մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների կապալառուն՝ «Արամե», Լենուղի գյուղի մսուր-մանկապարտեզի կառուցման կապալառուն՝ «Վանի» ՍՊԸ-ն, և Նորավան գյուղի մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների կապալառուն՝ «Թիվ 1 շինվարչություն» ԲԲԸ-ն խախտել են շինարարության կազմակերպման նախագծերի պահանջները։

Տեսչական մարմնի կողմից արձանագրվել է նաև, որ նշված չորս ընկերությունների կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում թերի են լրացվել շինարարության վարման մատյանները, չեն ապահովվել շինարարությունում ներգրավված աշխատողների համար նախատեսված հանդերձարանները, ցնցուղարանները և մեքենաների լվացման կետերը։

Բացի այդ, արձանագրվել է, որ Նորավան գյուղի մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներում շարվող բազալտե եզրաքարերը տեղադրված են առանց թաց շաղախի, որոշ հատվածներում հիմնատակի բետոնե շերտը քայքայված վիճակում է եղել, իսկ ասֆալտբետոնը տեղադրվել է առանց ջերմությունը չափելու։ Լենուղի գյուղի մսուր-մանկապարտեզում արձանագրվել է, որ շինարարական հրապարակը մաքրված չի եղել շինարարական աղբից, նաև ապաստարանի համար փորվող փոսորակի շուրջ կազմակերպված չեն եղել ժամանակավոր պաշտպանիչ արգելափակումներ:

Տեսչական մարմնի կողմից նշված չորս կապալառու կազմակերպությունների նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ: Նրանց նաև տեղում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ շինարարական աշխատանքներն իրականացնել նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան և շինությունները բերել նախագծային տեսքի։

Հաշվի առնելով նշված օբյեկտներում աշխատակիցների անհատական պաշտպանիչ միջոցների և ժամանակավոր կենցաղային պայմանների բացակայությունը՝ Տեսչական մարմինը դիմել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու առաջարկով։

Հավելենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմի  կողմից վերահսկողությունը լինելու է էլ առավել խիստ և շարունակական՝ ապահովելու համար պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների որակը։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031