Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ

Դեկտեմբեր 23,2024 14:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը եւ վերջ:

Նիկոը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել, իբր 1994թ.-ից հետո բանակցվել է բացառապես Արցախն Ադրբեջանի կազմում մտցնելու մասին:

Սա լկտի սուտ է:

Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթի արդյունքում Արցախի խնդիրը լուծվելու էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման՝ հանրաքվեի միջոցով:

Դրա մասին հստակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Պոպովը 2021-ի հունվարի 13-ին:

Սերժ Սարգսյանի բանակցած Կազանյան փաստաթղթի ստորագրումից հրաժարվել է Ադրբեջանը:

Դա փաստել է 2016-ի ապրիլին ՌԴ ԱԳՆ Լավրովը:

Դրա մասին ասել է նաեւ Փաշինյանը 2020-ի հոկտեմբերին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ:

Եթե փաստաթուղթն Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին էր, ինչո՞ւ էր Ալիեւը հրաժարվում այն ստորագրել:

Ավելին. Սերժ Սարգսյանի բանակցած փաթեթի բովանդակությունը կարճ տվել է հենց Իլհամ Ալիևը, որը 2016թ.-ի հոկտեմբերի 7-ին նշել է.«Փակ դռների հետեւում Ադրբեջանից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է հայտնի ձայնագրության մեջ Արցախի խորհրդարանի պատգամավորներին ասել, որ Պուտինն էլ է իրեն ասել, որ նույնիսկ Ալիեւն է հասկանում Արցախի Ադրբեջանի կազմում չլինելու հանգամանքը:

2020-ի պատերազմի օրերին Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմի դադարեցման գինը «5 պլյուս 2» տարբերակն է:

Անգամ 2020-ի հոկտեմբերի 19-20-ի Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկով «Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ»:

Բա որ նախկինները համաձայնվել էին Արցախը տալ Ադրբեջանին, ինչո՞ւ էր Փաշինյանն ասում՝ ես բանակցությունը իմ կետից եմ սկսում ու ոչ թե Սերժ Սարգսյանի կետից:

Բա 2018-2020թթ. Հանրապետականը սուր քննադատում էր իրեն հենց նրա համար, որ մերժել է Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը:

Նիկոլն էր ասում՝ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ:

Նիկոլն էր ասում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ:

Նիկոլը պատերազմով հանձնեց Արցախը:

Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ:

Ինչո՞ւ, Նիկոլ…

Քո վրա դաջված է կապիտուլյանտի ու Արցախը հանձնողի պիտակը:

Դա ոչ սափրվելով է ջնջվելու ու ոչ էլ՝ կեղծիք տարածելով:

Արցախի հանձնումը ունի կոնկրետ անուն ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան:

Արցախը պահելու օպտիմալ տարբերակ կար՝ 2018-ին սատարել Հանրապետականին ու «չմերժել» Սերժ Սարգսյանին:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը գրել էր. «1994 թվականից ի վեր, այսինքն` հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:

Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ հետեւաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031