2024թ. նախագծերն՝ ամփոփ. անվտանգ, հարմարավետ պայմաններ ու հետաքրքիր կրթություն
2024թ. նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվել են մի շարք ծրագրեր:
Համայնքային 23 մանկապարտեզների տրամադրվել է կոշտ գույք, տեխնիկա, կահույք, 40 մանկապարտեզների՝ մարզական գույք:
Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ երևանյան 10 մանկապարտեզներում ներդրել է ռոբոտաշինության ծրագիր:
Փորձնական ծրագիրն ապացուցել է արդյունավետությունը և կներդրվի համայնքային բոլոր մանկապարտեզներում:
Այս տարի մսուրային խմբերն ավելացել են 102-ով, մեծացել է երկարօրյա ծառայություն մատուցող մանկապարտեզների թիվը:
Կարդացեք նաև
Նախադպրոցական կրթությունն ավելի մատչելի դարձնելու նպատակով ԿԳՄՍ նախարարության և Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ Երևանի ենթակայության 9 հիմնական դպրոցներում բացվել են նախակրթարաններ:
Արդեն մեկնարկել և ընթացքում է մանկապարտեզներում տեսահսկման համակարգերի տեղադրման գործընթացը, որը կապահովի էլ ավելի անվտանգ միջավայր:
Դպրոցական ոլորտում իրագործված նախագծերով համայնքի ենթակայությամբ գործող դպրոցների բարձր դասարանների շուրջ 420 աշակերտ մասնակցել է կիրառական ռազմագիտության ծրագրին, իսկ «Զբոսապտույտներ Երևանում» ծրագրով ավելի քան 1000 աշակերտ այցելել է Երևանի պատմական, մշակութային ու ճարտարապետական նշանակություն ունեցող կառույցներ:
Երևանի քաղաքապետարան