ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը
«Հարգելի Վահան Փափազյան, Ալեքսանդր Արզումանյան, Վարդան Օսկանյան, Էդվարդ Նալբանդյան, Զոհրաբ Մնացականյան, Արա Այվազյան, փաստորեն դուք որպես ՀՀ արտգործնախարարներ, երկար տարիներ բանակցել եք, թե ինչպե՞ս Արցախը «վերադարձնեք» Ադրբեջանին և 28 տարի շարունակ (1994թ-ից մինչև 2022թ.), չե՛ք կարողացել լուծել այդ պարզ խնդիրը: Ձեր փոխարեն դա արել է Նիկոլ Փաշինյանը` 2022թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում:
Նոր քաղաքական կտակարան՝ ըստ Նիկոլի»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը գրել էր. «1994 թվականից ի վեր, այսինքն` հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
Կարդացեք նաև
Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ հետեւաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»: