«Նախորդ օրը քաղաքացուց ահազանգ եմ ստացել, թե հաճախ պետական պաշտոնյաների է տեսնում սրճարաններում ծխելիս: Ապացույց չուներ, բայց քաղաքացուն չհավատալու հիմք չունեմ,- ֆեյսբուքյան էջում այսօր երկրորդ գրառումն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:-Գրառմանս իմաստը հետեւյալն է. սիրելի քաղաքացիներ, բացօթյա կամ ոչ բացօթյա սրճարանում (եւ ոչ թե մոտակայքում) ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ, այս էջում առկա էլ. փոստի հասցեով: Կամ պարզապես տեղադրել այս գրառման ներքո:
Պետական պաշտոնյաներին խնդրում եմ կարդալ այս գրառումը: Շնորհակալություն»:
«Իզուր էլ հավատացել եք, շեֆ ջան, մեր պետական պաշտոնյաները դժվար նման բան անեին»,- արձագանքել է նրան մի օգտատեր:
Կան նաեւ նման արձագանքներ. «Մարդ վարչապետ լիներ, աշխատանքային ժամին գրառումներ աներ»:
Կարդացեք նաև
«Հիշեցրե՛ք այս պարոնին , որ նա երկրի վարչապետն է և ունի համապատասխան ենթականեր իրեն նկարներ և փաստեր ներկայացնելու համար։ Դրա համար նրանք ստանում են աշխատավարձ պետական բյուջեյից ։ Ժողովրդին ձեր մխտառ խաղերի մեջ կարիք չկա ներգրավվելու»: