«Պարզ փորձաքննությունն անցանք, ՇՄԱԳ-ը անցանք ու փակեցինք հարցը: Հիմա ուղարկում ենք արդեն համալիր փորձաքննության»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մետրոյի «Աջափնյակ» կայարանին։
«Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի ղեկավարը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 19-ին կայացել է մետրոյի հարցերով մասնագիտական խմբի նիստը, որտեղ քննարկվել են նախահաշվային փաստաթղթերի փորձաքննության արդյունքները, կայացվել են որոշումներ։ Ըստ նրա, որոշ տեխնիկական ճշգրտումների եւ աշխատանքների արդյունքում արդեն, այս շաբաթվա ընթացքում, ամբողջական փաթեթը կներկայացվի համալիր փորձաքննության։
Բանախոսն անդրադարձավ նաեւ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարան կառուցելու նախագծին․ տեխնիկական առաջադրանքը լրամշակվել է, այսօր շրջանառվելու է մասնագիտական խմբի անդամներին, այս շաբաթվա ընթացքում կամփոփեն, կներկայացնեն գնումների վարչությունը մրցույթը հայտարարելու համար։
Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց՝ նախագիծն իրականացվելու է քաղաքապետարանի ֆինանսավորմամբ. «Շատ կարեւոր է կառավարության մեր գործընկերների եւ միջազգային գործընկերների հետ աշխատանքը, որ հետագայում հասկանանք, թե ինչ միջոցով ենք ֆինանսավորելու հենց բուն շինարարությունը»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ