Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը

Դեկտեմբեր 23,2024 11:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող մասնաճյուղը։ Ֆասթ Բանկը՝ թվային լուծումների և առցանց գործիքակազմի հարստացմանը զուգահեռ, շարունակում է իր մասնաճյուղերի արդիականացման և տեխնիկապես վերազինման գործընթացը:

Ֆասթ Բանկի «Ավան» մասնաճյուղի կառավարիչ Վահե Կեսոյանը նշել է․ «Նորարար, ժամանակակից ոճով կահավորված ընդարձակ մասնաճյուղում հաճախորդները 24/7 գրաֆիկով կարող են օգտվել բանկի կողմից առաջարկվող ծառայություններից, կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ կամ ձեռք բերել պարտատոմսեր, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում և այլն»:

Մասնաճյուղում առկա է հերթի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ, ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք թույլ են տալիս իրականացնել կանխիկի մուտքագրում, կատարել վարկերի եւ կոմունալների վճարումներ: Ֆասթ Բանկը` որպես «կանաչ» քաղաքականություն որդեգրած ընկերություն, այս մասնաճյուղում եւս ներդրել է առանց թղթի կիրառման մոտեցումը՝ ստորագրել փաստաթղթերը թվային եղանակով եւ ստանալ ու պահպանել դրանք էլեկտրոնային ձեւաչափով:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031