Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դու շատ բան չես խոստովանել, մինչև չի բացահայտվել». արձագանքներ Նիկոլ Փաշինյանի գրառմանը

Դեկտեմբեր 23,2024 09:49

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառում է արել. «1994 թվականից ի վեր, այսինքն` հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:

Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ հետեւաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»:

Ներկայացնում ենք մի քանի քննադատական արձագանքներ այս գրառմանը:

«Փաստորեն խոստովանում եք որ ձեր դավաճանության անգիտության պատճառով սպանվեց մի ամբողջ սերունդ…»:

«Բանակցային գործընթացը երբեք նման բովանդակութիւն չէ ունեցած։ Ազրպէյճանն է միայն, որ խօսած է այդ դիրքերէն և բանակցային գործընթացը խափանած»:

«Դու շատ բան չես խոստովանել, մինչև չի բացահայտվել։ Աշխատավարձերի թաքուն բարձրացման նման»:

«Էդ հայրենասիրություն չի, խաբեբայություն է: Դու ձախողել ես և պետք է հեռանաս: Ու մի արդարացի. դու ասել էիր, որ կխորհրդակցես՝ ինչ էլ որ լինի»:

«Բա քո վարչապետ դառնալու իմաստը ո՞րն էր, եթե ոչ քո «սիրելի ժողովրդին» ամենացավոտ հարցի մասին ճշմարտություն ասելը։

Ի՞նչ անուն տամ, վախկո՞տ, գործակա՞լ, թե՞ դավաճան։

Իմ միամիտ կարծիքով, թույլ ու ազնիվ քավության նոխազ, որ ուշ հասկացավ իր կարգավիճակը»:

«Ու դրա համար հարբած ղժժում էիր Շուշիում «Արցախը Հայաստան է և վերջ», որ պատերազմը արագացնես ու հետո էլ թե բա՝ «Հաղթելու ենք»: Քանդի, լրիվ քանդի տենանք էլ ինչ կանես՝ մինչև իշխանությունը հանձնես ու թռնես»:

«Այդ դեպքում ինչո՞ւ չեք հրապարակում այդ փաստերը և ինչո՞ւ եք միայն դուք խոսում սրա մասին ՝ և ոչ մի միջազգային գործընկեր։ Ասենք ՝ Մինսկի խմբից։ Մի խոսքով՝ ամեն ինչ խառնել եք իրար, ձեր սխալների պատճառով։ Եվ դեռ շարունակում եք սխալվել»:

«Բա դուք ձեր կետից էիք բանակցում…

Մարդ չգիտի ծիծաղի , թե լացի….

Տեսնես ձեր բերանից ճիշտ խոսք լսած կա՞նք….»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031