«Ինչպե՞ս ստացվեց, որ Բագրատ սրբազանի շարժումից Նիկոլ Փաշինյանի դիրքերն ուժեղացան, ինչպե՞ս պայքարեցին, որ ինչքան պայքարեցին, Նիկոլ Փաշինյանն ավելի ամրապնդվեց, ավելի փոշիացվեց քաղաքական դաշտը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը։
Ըստ նրա՝ Բագրատի սրբազանի գործունեությունը խոսում է նրա մասին, որ ՀՀ-ում խորհրդարանական ընդդիմություն գոյություն չունի․ «Քաղաքական դաշտը ոչնչացված է, քաղաքական գործիչների վարկաբեկման ֆոնին հոգևորականը հայտ է ներկայացրել քաղաքական, սրա մեղքը քո վրա է, Նիկո′լ։ Վեց տարի շարունակ դու ոչ մի բան չես արել քաղաքական դաշտն առողջացնելու, մաքրելու համար։ Հակառակը, ինչքան ավազակ, հանցագործ, լյումպեն, կիսագրագետ, միջակություն կա, բերել ես առաջին պլան, որ դրանց ֆոնին դու անփոխարինելի լինես։ Բա քո ու դրանց միջև պետք է ընտրություն կատարի մեր ժողովուրդը։ Բայց սա ազնիվ չէ մեր ժողովրդի հանդեպ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ