Հիմա, երբ սրտի անբավարարության պատճառով կյանքից հեռացել է Հովիկ Աղազարյանի տիկինը, կարելի է հասկանալ, թե ինչո՞ւ էր ԱԺ պատգամավորը լրագրողների հարցերին պատասխանելիս մի տեսակ ընկճված ու մտահոգությամբ արտահայտվում իր անձնական կյանքի մասին նիկոլականների «բացահայտումների» վերաբերյալ։ Հիմա պարզվում է, որ նա տանը ծանր հիվանդ ուներ։
Այս տխուր դեպքը ավելին է, շատ ավելին, քան մարդուն վարկաբեկելու անբարոյականությունը։ Ավելին՝ քան «ուրիշի անկողին» մտնելու փորձը։ Սրա անունը սպանություն է, մարդասպանություն՝ ուղղակի, անուղղակի, դիտավորյալ, ակամա, թե այլ՝ իրավաբանները կարող են ճշգրիտ բնորոշել։
Նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի գիշատչական բնավորությունը, բացառվում է, որ նա նախապես, ասենք՝ մեկ ամիս առաջ չգիտեր, որ իր քաղաքական հերթական հալածյալի՝ Հովիկ Աղազարյանի ընտանիքում ի՛նչ իրավիճակ է, նկատի ունեմ պատգամավորի կնոջ սրտային հիվանդությունը, իսկ ավելի ուշ, երբ արդեն սաստկացրել էր հալածանքը, չէր իմացել, որ տիկին Աղազարյանը սրտի վիրահատության էր ենթարկվել։ Նա չէ՞ր հասկանում, որ նման պարագաներում գործում է «Մի՛ վնասիր» ամենահումանիստական սկզբունքը։
Բժիշկներն ու քրեագետ իրավաբանները քաջ գիտեն, թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ծանր հիվանդներին հոգեկան հավելյալ տառապանքի մատնելը, նրա հարազատներին նյութական, բարոյական քրեական մեղադրանքների ենթարկելը, այն էլ՝ հրապարակայնորեն։
Կարդացեք նաև
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ»-ում
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից