«Հայտնի բանավեճից երեք փաստ է տպավորվել։ Առաջինը, որ Տիգրան Ավինյանի՝ միայն ԱՄՆ-ի ավիատոմսի արժեքը կազմել է շուրջ 20 հազար դոլար։ Սա լկտիություն էլ չէ, սա ցինիզմ էլ չէ, սա հանցագործություն էլ չէ, Նիկոլ, մեր պապերն էին ասում՝ չտեսաք պատից կախ, տեսաք ճակտից կախ, թե հակառակը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նա շարունակեց՝ ՀՀ-ն այն պետություն է, որի մայրաքաղաքի ղեկավարը միայն 20 հազար դոլար պետք է ծախսի, որ գնա ԱՄՆ գա՞․ «Բարոյականության որևէ նշույլ և տրամաբանություն կարո՞ղ է այստեղ լինել, թե՝ ոչ»։
Մյուս փաստը, որն արձանագրել է Նորայր Նորիկյանն, այն է, որ Հայկ Մարությանը Մոնումենտում տուն է կառուցում․ «Էդ հայտնի միլիոնատերերի թաղամասում, որի մասին Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր էր, հայտարարում էր, որ ինքը դա կոռուպցիայի թանգարան է համարում բաց երկնքի տակ։ Նիկոլ, քո ընտրած մարդը քաղաքապետ է նշանակվել, ընտրվել, ձեր կադրն է եղել, այդ քո անվանած կոռուպցիա բաց երկնքի տակ, տուն է կառուցում։ Հետևությունները ձեզ եմ թողնում։ Երրորդ փաստն այն է, որ ամեն դեպքում տրանսպորտի գինը թանկանալու է․ պետք չէ ժողովրդին խաբել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ