Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլ տանք՝ Ալիևը թքի՞ մեր 30-ամյա պատմության վրա․ ՀՀ իշխանությունների պահվածքն անհասկանալի է»․ Նորայր Նորիկյան

Դեկտեմբեր 22,2024 23:59

«Ինձ անհանգստացնում է ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը, նաև այն քարոզչական արձագանքը իշխանության կողմից, որը բերվում է այդ մարդկանց նկատմամբ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Բաքվում պահվող հայ ռազմագերիներին՝ մասնավորապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և թե ինչպես են ՀՀ իշխանություններն այս հարցին վերաբերվում, այսպիսի կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Փաստաբանը, հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածին, ասաց․ «Համաձայն այդ հոդվածի՝ ՀՀ քաղաքացիները միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ գտնվում են ՀՀ պաշտպանության ներքո՝ անկախ նրանից, թե որտեղ են գտնվում։ ՀՀ իշխանությունը պարտավոր է ձեռնարկել քայլեր իր քաղաքացիներին պաշտպանելու խնդիրը կարգավորելու համար»։

Նա հիշեցրեց, ՀՀ այս իշխանություններն առնվազն Բակո Սահակյանի ու Արայիկ Հարությունյանի հետ ջերմ հարաբերություններ են ունեցել․ «Շուշիում պարում էին։ Եթե Արայիկ Հարությունյանը թալանչի է, հարգելի նիկոլականներ, ձեր թեկնածուն է եղել 2020-ի նախագահական ընտրություններին, դուք եք ամեն ինչ արել նրան իշխանության բերելու և պահելու համար։ Ալիևը դատում է այդ մարդկանց․ դա մեր երեսուն տարվա կյանքն ու պայքարն է եղել, 30 տարվա գործունեությունն է եղել՝ լավ, թե՝ վատ։ 30 տարվա ընթացքում շատ սխալներ են եղել, բայց հիմա թույլ տանք, որ Ալիևը թքի՞ մեր 30-ամյա պատմության վրա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031