«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը թիվ մեկ օրակարգն է ինչպես վերջին 30 տարիներին, այնպես էլ հիմա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը։
Անդրադառնալով այն հարցին՝ արդյոք Իլհամ Ալիևը ցանկանո՞ւմ է խաղաղություն, Նորայր Նորիկյանն ասաց․ «Ալիևը ՀՀ-ից ուզում է ամեն ինչ․ ՀՀ-ի ոչնչացում է ուզում։ Ալիևը ՀՀ-ից պահանջում է փոփոխել ՀՀ Սահմանադրությունը, 300 հազար ադրբեջանցիների բնակեցումով ապահովել հետագայում այդ տարածքների զավթումը, ՀՀ-ից պահանջում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, ՀՀ-ից պահանջում է միակողմանի սահմանազատում ու սահմանագծում, դրա վառ վկայությունն է Տավուշի մարզում ընթացող որոշ գործընթացներ, որոնց ընթացքում Ադրբեջանը ստացավ իր հասանելիքը, և ՀՀ-ն ոչինչ չստացավ, զավթել է ՀՀ տարածքից 200 քառակուսի կիլոմետր տարածք և հրաժարվում է դրանք վերադարձնել։ Հաջորդ փուլում Ալիևը կխոսի անկլավների մասին և կփորձի պայթեցնել ՀՀ-ն ներսից։ Անկլավների հարցի քննարկումն ամենազգայուն հարցն է, որը շոշափելու է մեզնից յուրաքանչյուրի կենսական շահերը՝ մասնավորապես Տիգրանաշենի և Տավուշի մարզի հայտնի անկլավների որևէ գերիշխանություն հաստատ Ադրբեջանի նկատմամբ նշանակելու է ՀՀ-ն ողնաշարից ջարդել»։
Նորայր Նորիկյանը փաստեց՝ գործ ունենք մի թշնամու, հակառակորդի հետ, որն անկեղծ է իր նկրտումներում, հստակ ներկայացնում է իր պահանջները․ «Նա հստակ գիտի իր անելիքը, ծրագրված առաջ է տանում իր պետության ռազմավարական շահը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ