Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ՝ որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես․ Սերոբ Խաչատրյան

Դեկտեմբեր 22,2024 21:25

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023 ստուգատեսի արդյունքները։ Հայաստանի 4-րդ դասարանի աշակերտներն արձանագրել են առաջընթաց Մաթեմատիկայից, հետընթաց՝ Բնագիտությունից։

58 երկրների շարքում Մաթեմատիկայից 32-րդ տեղում ենք, Բնագիտությունից՝ 45-րդ։ Այս ստուգատեսում մի մտահոգիչ ցուցանիշ կա Հայաստանի համար։ Բացի թեստերից, աշակերտներին հարցեր են տրվում վերաբերմունքը պարզելու նպատակով։ Օրինակ՝ «Բնագիտությունը հեշտ եմ սովորում» պնդմանը աշակերտները պետք է պատասխանեն «լիովին համաձայն եմ», «մասամբ համաձայն եմ», «մասամբ համաձայն չեմ», «համաձայն չեմ» տարբերակներով։ Եվ ահա Հայաստանի 4-րդ դասարանցիների 41%-ը նշել է, որ իրեն շատ վստահ է զգում Բնագիտություն սովորելիս։

Սինգապուրի աշակերտների միայն 27%-ն է իրեն վստահ զգում Բնագիտություն սովորելիս։ Հայաստանի դպրոցականների միջին ցուցանիշը Բնագիտությունից 457 միավոր է, Սինգապուրինը՝ 607։ Մաթեմատիկա սովորելիս իրեն շատ վստահ է զգում Հայաստանի դպրոցականների 35%-ը, Սինգապուրի դպրոցականների՝ 23%-ը։ Հայաստանը և Սինգապուրը Մաթեմատիկայից համապատասխանաբար ունեն 513 և 615 միջին միավոր։ Այսպիսով, Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես։ Չի բացառվում, որ Հայաստանի դպրոցականները չեն հասկացել հարցի իմաստը և փորձել են դպրոցի, ուսուցչի մասին լավ բան գրել։ Ամեն դեպքում, Դանինգ-Կրյուգերի էֆեկտը մեծ տարածում ունի մեր հասարակությունում։ Քանի՞ մարդ է Հայաստանում պաշտոնից հրաժարվել՝ գիտելիքների և փորձի պակաս ունենալու պատճառաբանությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031