Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Ազգ» – Վրաստանի նախագահը պետք է որոշի՝ ցանկանում է իր կյանքը շարունակել ճաղերի հետևո՞ւմ, թե՞ ազատության մեջ։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսպես է մեկնաբանել Սալոմե Զուրաբիշվիլիի՝ իր պաշտոնը թողնելու և նստավայրը լքելու դժկամությունը մինչև դեկտեմբերի 29-ը, երբ նախատեսվում է նոր նախագահի՝ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը։
«Կարծում եմ, որ նա բավականաչափ ողջախոհություն ունի, որպեսզի չխախտի քրեական օրենսգրքի նորմերը, ոչ ոք չի ուզում 72-ամյա կնոջը բանտ ուղարկել, բայց նման գործողություններով նա կվնասի բոլորին, ովքեր իր հետ կլինեն», – ասել է նա։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: