Լրահոս
Օրվա լրահոսը

Հալէպի առաջնորդի հրաւէրով հայ համայնքապետները մասնակցել են Մարոնիտ համայնքի վերանորոգուած Առաջնորդարանի վերօծման արարողութեանը

Դեկտեմբեր 22,2024 19:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Գանձասար»– Մարոնի Համայնքի Հալէպի Առաջնորդ Եուսէֆ Թոփճիի հրաւէրով, Շաբաթ, 21 Դեկտեմբեր 2024-ին, հայ երեք համայնքապետները Հալէպի քրիստոնեայ համայնքապետներուն հետ մասնակցութիւնը բերին
Ֆարհաթ հրապարակին մօտ գտնուող Մարոնիտ համայնքի վերանորոգուած Առաջնորդարանի վերօծման արարողութեան։

Այնուհետեւ, վերօծուած Առաջնորդարանի դահլիճէն ներս համայնքապետները գումարեցին հերթական ժողով, որուն ընթացքին արծարծեցին ներկայ իրավիճակին առնչուող զանազան հարցեր։ Համայնքապետները Ս. Ծնունդի տօնի նախօրեակին մաղթեցին, որ Յիսուս Մանուկի ծնունդով խաղաղութիւն հաստատուի յատկապէս սուրիական հայրենիքին վրայ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031