2024 թվականի դեկտեմբերի 20-ին, ուրբաթ օրը, Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա գտնվեց Ատտիկայի Վարի շրջանում գտնվող Հունաստանի ռազմական ակադեմիայում տեղի ունեցած 2028 թվականի առաջին կուրսեցիների՝ «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը:
Արարողությանը ներկա էին Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ գեներալ Դիմիտրիոս Խուփիսը, Հունաստանի ցամաքային ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Կոստիդիսը, ինչպես նաև Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ցիցիկոստասը։
Միջոցառմանը մասնակցեցին նաև Վարի-Վուլա-Վուլիագմենի քաղաքապետ Գրիգորիոս Կոնստանտելոսը, հոգևոր հայրեր, Զինված ուժերի բարձրագույն ռազմական խորհրդի անդամները, Հունաստանի ցամաքային ուժերի պատվավոր գլխավոր շտաբի պետ գեներալ Գեորգիոս Կամբասը, նախկին Քաղաքացու պաշտպանության նախարար և Հունաստանի ցամաքային ուժերի պատվավոր գլխավոր շտաբի պետ գեներալ Խարալամբոս Լալուսիսը, Կիպրոսի ազգային գվարդիայի պատվավոր գլխավոր շտաբի պետ գեներալ Գեորգիոս Մբասիակուլիսը, Հունաստանի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետի ներկայացուցիչ սպառազինության վարչության տնօրեն փոխծովակալ Վասիլեոս Վասիլոգիանակոպուլոսը, Հունաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի պետի ներկայացուցիչ Օդային աջակցման հրամանատարության շտաբի պետ փոխօդաչու Դիմիտրիոս Ֆանարասը, Հունաստանի ոստիկանության պետի ներկայացուցիչ Ազգային անվտանգության դպրոցի տնօրեն՝ ոստիկանական տնօրեն Անաստասիա Միլոնասը և Հունաստանի հրշեջ ծառայության ակադեմիայի հրամանատար՝ գեներալ-մայոր Կոնստանդինոս Թեոֆիլոպուլոսը։
Ներկա էին նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Զինված ուժերի սպաներ, դեսպաններ, օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներ, պահեստի սպաներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև երդում տված առաջին կուրսեցիների հարազատները։
Կարդացեք նաև
Առաջին կուրսեցիների երդման արարողությունը հանդիսանում է Ռազմական ակադեմիայի համար տոնական օր։ Վաշտի հրամանատար, գեներալ-մայոր Անաստասիոս Պոլիխրոնոսի օրվա հրամանում ընդգծվեց, որ երդումը նշանավորում է նոր ուղու սկիզբը, և նա խրախուսեց նոր անդամներին հպարտանալ, որ դառնում են Ռազմական ակադեմիայի ընտանիքի անդամ՝ մի հաստատության, որը առանձնանում է իր պատմական նշանակությամբ և հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությամբ։
Երդում տվեց ընդհանուր 130 առաջին կուրսեցի, որոնցից 93-ը Հունաստանից, 24-ը Կիպրոսից, 1-ը Ալբանիայից, 4-ը ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, 3-ը Հորդանանից, 1-ը Մոլդովայից, 2-ը Սենեգալից և 2-ը Թունիսից։
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ