Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 5 քաղաքացի` 2-ը` Հարթագյուղ եւ 3-ը` Ծաղկաբեր համայնքներից:
Ըստ փոխանցված տեղեկատվության` թունավորվել են մարզկենտրոնի արագ սննդի կետերից մեկում սնվելու հետեւանքով:
Անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, վերցվել են համապատասխան նմուշառումներ:
Տուժածների վիճակը այս պահի դրությամբ գնահատվում է միջին ծանրության, շարունակում են ստանալ ստացիոնար բուժում:
ՍՊԻՏԱԿԻ ԲԿ