Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Երևանում 2024 թ. անցկացվեցին մի շարք մասսայական, միջազգային և քաղաքային միջոցառումներ, որոնցից մի քանիսն առաջին անգամ էր։ 15 միջազգային մրցաշարերը ներառում էին 13 մարզաձև և Հայաստան բերեցին շուրջ 6500 մարզիկների՝ 16 երկրներից:
Համայնքը կարևորել է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ներգրավումը մարզական կյանքին, կյանքի են կոչվել նաև տարբեր նախաձեռնություններ՝ տարեցների ու երևանի փոքրիկ բնակիչների համար:
Ի դեպ, ընթացիկ տարում նախաձեռնվել են մարզական մի շարք օջախների վերակառուցման ու կառուցման նախագծերի մշակման աշխատանքներ, որոնք գործնական փուլ կտեղափոխվեն հաջորդ տարվանից:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: