Լրահոս
Օրվա լրահոսը

Այլևս որևէ իմաստ չկա, որ մեր հայրենակիցները մնան Սիրիայում և թիրախ դառնան հակամարտող խմբերի համար. ՀայաՔվե

Դեկտեմբեր 21,2024 22:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաշինյանն օրերս ցինիկաբար հայտարարեց, թե իբր Սիրիայի հայության փրկությունն իր գործը չէ, այնտեղ կա կառավարություն։

Եթե նույնիսկ մոռանանք, որ այնտեղ կառավարություն դեռևս չկա, իսկ սիրիահայերի մի մասը Հայաստանի երկքաղաքացիներ են, ապա փաստացի Փաշինյանը հայտարարում է, որ հայության ճակատագիրն իրեն չի հետաքրքրում, և որ Սփյուռքի հայությունն այլևս իր վրա հույս չդնի, քանի որ Հայաստանում հայրենիք չունի։

Սա ազգային ողբերգություն է և օրինաչափ արդյունք Փաշինյանի հակազգային գործունեության, սակայն այս պայմաններում ազգային ուժերը պետք է թույլ չտան նրան և իր աղետաբեր վարչախմբին՝ շարունակելու պառակտել մեր ազգը, և ինքնուրույն ձեռք մեկնեն Սիրիայի տառապյալ հայությանը։

Այլևս որևէ իմաստ չկա, որ մեր հայրենակիցները մնան Սիրիայում և թիրախ դառնան հակամարտող խմբերի համար։ Նրանց պետք է տեղափոխել Հայաստան և ոչ միայն փրկել նրանց կյանքերը, այլև օգնել, որ նրանք արագ ինտեգրվեն մեր հասարակությանը, զարգացնեն մեր տնտեսությունը, ներգրավվեն մեր երկրի պաշտպանությանը։

Մենք մեծ փորձ ունենք 2012-14 թթ. Սիրիայից տեղահանված մեր հայրենակիցների հետ աշխատելու, հիմա ևս պատրաստ ենք մեր ջանքերը կրկնապատկելու այդ ուղղությամբ։

ՀայաՔվե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031