Լրահոս
Օրվա լրահոսը

Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները չեն փոխհատուցել բժշկական հաստատություններին, պարտքեր են կուտակվել

Դեկտեմբեր 21,2024 20:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել մեծաթիվ պարտքերը. այս խնդրի պատճառները վեր հանելու, պատասխաններն ու լուծման ուղիներ գտնելու համար առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորությամբ հանդիպել են թեմայի բոլոր շահառուները:

Հայաստանում գործող ապահովագրական բոլոր ընկերությունների, ավտոապահովագրողների բյուրոյի, բժշկական կազմակերպությունների, բժշկական կազմակերպությունների ասոցիացիայի, ինչպես նաև Կենտրոնական բանկի ներկայացուցիչները հանդիպմանը ներկայացրել են խնդրի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկները:

«Կառավարության քաղաքականությունն է գործադրել ջանքեր, որ բժշկական ծառայությունները հասանելի լինեն մեր քաղաքացիներին: Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունն այս պահին պարտքեր չունի որևէ բժշկական կենտրոնի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած: Այս խնդիրն անհապաղ լուծել է պետք, ոչ մի դեպքում չպետք է ապահովագրության փոխհատուցումը ստանալու համար պացիենտը դռնեդուռ ընկնի կամ բուժհաստատությունը չկարողանա իր աշխատողների աշխատավարձը վճարել»,- հանդիպմանը նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Նախարարի առաջին տեղակալն ընդգծել է առկա խնդիրների պատճառների վերհանման ուղղությամբ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, այդ թվում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու, ԱՊՊԱ կարգավորումներում փոփոխություններ կատարելու ուղղությամբ միջոցառումներ իրականացնելը, որոնց վերաբերյալ առողջապահության նախարարությունը պատրաստ է իր առաջարկները ներկայացնել Կենտրոնական բանկին, ԱՊՊԱ բյուրոյին, Կառավարության գործընկերներին։

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031