Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտավորագրերի կնքումը չի ազդում սեփականության իրավունքի վրա. ԿԳՄՍՆ-ն՝ Պատմամշակութային հուշարձանների պահպանության մասին

Դեկտեմբեր 21,2024 20:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պարզաբանում

Հաշվի առնելով որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող ոչ ստուգ տեղեկությունները` հայտնում ենք.

Պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտը կարգավորվում է մի շարք իրավական ակտերով, այդ թվում՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով: Այդ օրենքի 36-րդ հոդվածը սահմանում է հուշարձանի սեփականատիրոջ պարտականությունները, որոնցից մեկն է՝ սահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր լիազորված մարմնին` հանրապետական նշանակության հուշարձանի դեպքում կամ պետական կառավարման տարածքային մարմնին (Երևան քաղաքում՝ ՀՀ տարածքային կառավարման ոլորտի նախարարությանը)` տեղական նշանակության հուշարձանի դեպքում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. դեկտեմբերի 7-ի N 145-Ն հրամանով հաստատվել է պահպանական պարտավորագրի օրինակելի ձևը, որից հետո նախարարությունը, համագործակցելով մարզպետարանների և համայնքապետարանների հետ, սկսել է հուշարձանների սեփականատերերի հետ պահպանական պարտավորագրերի ստորագրման գործընթացը: 2024 թ. ընթացքում հուշարձանների սեփականատերերի հետ արդեն կնքվել են 200-ից ավելի պահպանական պարտավորագրեր:

Մեկ անգամ ևս տեղեկացնում ենք, որ պահպանական պարտավորագրի կնքումը նպատակ ունի հենց սեփականատերերին ծանոթացնել իրենց պարտականություններին, որպեսզի բացառվեն հուշարձանների քանդման, օրենքի խախտմամբ ձևափոխման և այլ ապօրինի դեպքերը: Պահպանական պարտավորագրերի կնքումը որևէ կերպ չի ազդում սեփականատերերի սեփականության իրավունքի վրա և չի առաջացնում որևէ նոր պարտավորություն, որն արդեն սահմանված չէ օրենքով և իրավական այլ ակտերով:
Տեղեկացնում ենք, որ օրենքով սահմանված պարտականությունից հրաժարվելը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ դեկտեմբերի 7-ի N 145-Ն հրամանով հաստատված պահպանական պարտավորագիրը չստորագրելը, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնների խախտում է: Վերջինս առաջացնում է տուգանք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 95-րդ հոդվածով: Այն սեփականատերերը, որոնք սահմանված կարգով տալիս են պահպանական պարտավորագիր, ենթակա չեն տուգանքի։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031