Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական բազաների ճակատագիրը պետք է որոշի սիրիացի ժողովուրդը

Դեկտեմբեր 21,2024 19:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սիրիայում ռուսական բազաների ճակատագիրը պետք է որոշի հենց սիրիացի ժողովուրդը. «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Սա սիրիացի ժողովրդի հարցն է, նա պետք է որոշում կայացնի»,- ասել է Հաքան Ֆիդանը։

Անդրադառնալով Ռուսաստանի և Իրանի միջև Սիրիան լքելու հնարավոր համաձայնության մասին, որոնք երկար ժամանակ աջակցում են Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին՝ Ֆիդանը խուսափել է դա համաձայնություն անվանել։

Խոսելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ասադի վարչակազմին աջակցելուց Իրանի հրաժարվելու պատճառների մասին՝ թուրք նախարարը նշել է, որ, իր կարծիքով՝ Թեհրանը վերանայել է իր հնարավորությունները և շատ իրատեսական մոտեցում ցուցաբերել։

Նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ Հալեպ և Իդլիբ նահանգներում։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք գրավել են Հալեպը, Համան, Դարաան և Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս, որը լքել էին սիրիական կառավարական ուժերի ստորաբաժանումները։ Բաշար ալ-Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից և լքեց երկիրը։ 

Դեկտեմբերի 10-ին Մուհամմեդ ալ-Բաշիրն, ով 2024 թվականի հունվարից գլխավորում է այսպես կոչված «Փրկության կառավարությունը», որը ստեղծվել է Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, հայտարարել է Սիրիայի կառավարության ղեկավարի պաշտոնում իր նշանակման մասին՝ որպես անցումային շրջանի կառավարության ղեկավար, որը կգործի մինչև 2025 թվականի մարտի 1-ը։

Ռուսաստանը Սիրիայում երկու մշտական ռազմաբազա ունի՝ Հմեյմիմ ավիաբազան և Տարտուս ռազմածովային բազան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Նույն ձեռագիրն է – ռուսներն ու թուրքերը ինչպես 100 տարի առաջ պայմանավորվեցին ու Հայաստանն իրար մեջ կիսեցին, հիմա էլ նույն ձևով Սիրիան են փորձում կիսեն։ Իսկ ամերիկացիներն էլ ուզում են Սիրիայի տարածքում մի հատ էլ իրենց խամաճիկ ու թուրքերին զսպաշապիկ հանդիսացող քրդական պետություն ստեղծեն։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031