ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհերին, նրանց ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի գործողությունից», – X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահը:
Հիշեցնենք՝ Սաուդյան Արաբիայի 50-ամյա քաղաքացին, որը հոգեբույժ է, վրաերթ է իրականացրել Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուների վրա. հաղորդվում է 5 զոհի մասին, այդ թվում՝ երեխա:
Ինչպես հատնում է BBC-ն, ավելի քան 200 մարդ վիրավորում է ստացել:
Կարդացեք նաև
Deeply saddened by the tragic events at the Magdeburg Christmas market.
— Vahagn Khachaturyan (@President_Arm) December 21, 2024
Our heartfelt condolences to the victims, their families, and all those affected by this terrible act.