ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին։
Սյսօր ազգային մտավորական,ռազմական ու պետական գործիչ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է։
Նժդեհը մահացել է 1955 թ.-ի դեկտեմբերի 21-ին, Վլադիմիրի բանտում։
Կարդացեք նաև
Ի հարգանք ու հիշատակ Գ.Նժդեհի ու նրա հոգեւոր ժառանգության, ՀՀԿ անդամներն այսօր ծաղիկներ խոնարհեցին Գարեգին Նժդեհի հուշարձանին։
Գ.Նժդեհի հուշարձանի բացումն իրականացվել է 2016թ.-ի մայիսի 28-ին։
Հուշարձանի տեղադրման նախաձեռնողը եղել է հենց ՀՀԿ-ն՝ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ։
Հուշարձանի տեղադրման գործում անուրանալի է Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանի ավանդը։
2016-ի մայիսի 28-ին, Գարեգին Նժդեհի հուշարձանի բացմանը, պատիվ եմ ունեցել պետության անունից պաշտոնական ելույթ ունենալ։
Եվ այդ օրն իմ գիտակցական կյանքի ամենափառավոր ու արժանապատիվ օրերից էր, քանի որ Երեւանի սրտում վերջապես կանգնեցվեց հանճարեղ Հայի՝ Գարեգին Նժդեհի հուշարձանը։
Գարեգին Նժդեհի գաղափարներն այսօր ավելի քան արդիական են ու անհրաժեշտ հայ ժողովրդին։
Հ.Գ. Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված եւ Հայրենիք. Գարեգին Նժդեհ