Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, Սիրիայի հարցը, արաբա-իսրայելական հակամարտությունը, ինչպես նաև անդրադարձել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
Ֆիդանը նշել է, որ իրենք ակնկալում են, որ Գերմանիան առաջատար դեր կխաղա ԵՄ-ում Թուրքիա-ԵՄ հարաբերությունների աշխուժացման ուղղությամբ։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ Սիրիայում անհրաժեշտ է անվտանգություն և կայունություն հաստատել, ապահովել անվտանգ վերադարձ և հատկապես դրանում կարևորել է միջազգային հանրության աջակցությունը։
Անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը՝ Ֆիդանը շեշտել է, որ Իսրայելի կողմից «Գազայում իրականացված ցեղասպանությունը» պետք է դադարեցվի, իսկ միջազգային հանրությունը համատեղ ջանքեր գործադրի՝ ապահովելու մարդասիրական օգնության անխափան մուտքը Գազա։
Խոսելով նաև ռուս-ուկրաինական հակամարտությունից՝ Ֆիդանն ընդգծել է, որ այն պետք է վերջնականապես ավարտվի և Թուրքիան աջակցում է բանակցային գործընթացին։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ Ֆիդանը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հաջող ավարտի համար պատմական հնարավորություն է ստեղծվել։ Ըստ նրա՝ երրորդ կողմերը պետք է արդար և անաչառ ձևով խթանեն այս գործընթացը: