Լրահոս
Օրվա լրահոսը

Այն իշխանությունը, որն Արցախն Ադրբեջան է հայտարարել, ի՞նչ խնդիր ունի Անկախության հռչակագիրն Արցախի հիշատակումներով չեզոքացնելու համար. Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 21,2024 17:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ ցույց է տալիս, որ երևացող անհամաձայնությունները խիստ պայմանական են:

Մեծ առումով Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի` սահմանադրության փոփոխություններից մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:

Այն իշխանությունը, որն Արցախն Ադրբեջան է հայտարարել, ի՞նչ խնդիր ունի Արցախի հակամարտության կարգավորման նպատակով 3 տասնամյակ առաջ ստեղծված Մինսկի խմբի ձևաչափը լուծարելու կամ Անկախության հռչակագիրն Արցախի հիշատակումներով չեզոքացնելու համար:

Այդ դեպքում ինչո՞ւ է Ադրբեջանը ձգում գործընթացը:

Կարծում եմ` պլան մինիմումը Հայաստանին իջեցվող պահանջների ընդլայնումն է, իսկ աշխարհաքաղաքական բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում պլան մաքսիմումն իրականացնելու համար, այդ թվում` ըստ անհրաժեշտության, ուժի կիրառման միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031