Shantnews.am – ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները՝ արձանագրելով որոշ խախտումներ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ճանաչում է ընտրություններն այնպես, ինչպես վրացական հասարակությունը, սա է կարևորը։ Առաջինը, ով լեգիտիմություն է տալիս ընտրություններին, վրացի ժողովուրդն է։ Դուք տեսնում եք, որ վրացի ժողովուրդը ճանաչում է ընտրությունների լեգիտիմությունը», – ասել է Կոբախիձեն:
Նա նշել է, որ ընտրախախտումների հետ կապված ԺՀՄԻԳ-ն արձանագրել է միայն «առանձին միջադեպեր»։