Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրական սյուների վիճակը չի համապատասխանում զբոսաշրջային բարեկարգված միջավայրին․ Գյումրիում էկոնոմիկայի նախարարն արձանագրել է մի շարք խնդիրներ

Դեկտեմբեր 21,2024 15:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 21-ին աշխատանքային այցով գտնվել է Շիրակի մարզում։

Նախարարը նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանի և Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ հետևել է Գյումրու Կումայրի պատմական փողոցների վերակառուցման աշխատանքներին, ծանոթացել առկա իրավիճակին։

Շրջայցի ընթացքում նախարարն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն․ դրանց առնչությամբ տեղում տրվել են հանձնարարականներ:

Մասնավորապես՝ նախարարն արձանագրել է, որ էլեկտրական սյուների ներկայիս վիճակը չի համապատասխանում զբոսաշրջային բարեկարգված միջավայրին, և անհրաժեշտ է դրանք կա՛մ տեղափոխել այլ վայր, կա՛մ փոխարինել այնպիսի սյուներով, որոնք կլինեն միջավայրին համահունչ ու չեն խաթարի ընդհանուր տեսքը։

Նա ընդգծել է, որ շինարարական աշխատանքները չեն կարող համարվել ավարտված, քանի որ զբոսաշրջային պատշաճ միջավայրն ապահոված չէ։

Նշենք, որ Գյումրիի պատմական կենտրոնի մի քանի փողոցների վերակառուցման ծրագիրն իրականացվել է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով», որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրված վարկային միջոցներով ու կառավարության համաֆինանսավորմամբ։

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031