Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք և առաջնորդություն. «ԱքսելՄոնդրիան» ընկերության համահիմնադիր Շուշան Հարությունյանը հյուրընկալել է բարեգործական նախաճաշի

Դեկտեմբեր 21,2024 14:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ԱքսելՄոնդրիան» ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը «10:30 ակումբ»-ում  հանդիպել է Արցախից և Հայաստանի մարզերից  հրավիրված բարեգործական նախաճաշի մասնակիցներին: «10:30 ակումբ»-ը հասարակական ազդեցություն ունեցող մարդկանց հրավիրում է գաղափարների, փորձի փոխանակման, իսկ հանդիպման մասնակցության օնլայն վճարներն ուղղում մարզերի և Արցախի երիտասարդների կրթությանը: «ԱքսելՄոնդրիան»-ի հիմնադրին հանդիպել էին երիտասարդ կանայք ու ուսանողներ` քննարկելու առաջնորդության, կարիերայի և հասարակական ներդրման մասին:

«Որքան էլ կլիշեական հնչի, կարևոր է ինքներդ հավատաք ձեր երազանքի մեծությանը: Ոչ ոք չի գալու փրկելու ձեզ, ժամանակ չի լինելու ձեզ խրախուսելու, խորհուրդ տալու համար, ձեր տեղական խնդիրները լուծելու համար. աշխարհն այսօր գլոբալ մարտահրավերների բեռից չի ազատվել: Ուստի, ինքներդ օրակարգ ձևավորեք, ինքներդ ամենահանդուգն ձևով առաջարկեք ձեր գաղափարն ու լուծումները»,-ասել է Շուշան Հարությունյանը` ի պատասխան այն հարցին, թե որքան բացառիկ են կանանց խնդիրները Հայաստանում:

Քննարկման մասնակիցները զրուցել են կանանց առաջնորդությունից կորպորատիվ աշխարհում, Շուշան Հարությունյանը պատմել է դիպվածներ կարծրատիպերի հաղթահարման մասին, կիսվել սեփական փորձով: Խոսնակը կիսվել է առաջնորդող գրքերով սեփական գրադարանից և հորդորել պահպանել կանացի համերաշխության մասին ու միմյանց հզորացման միջոցով հասարակությունն ավելի լավը դարձնելու սկզբունքը:

Նշենք, որ Շուշան Հարությունյանը 17 տարվա փորձառություն հաղորդակցության ոլորտում: Զբաղեցրել է ոլորտի տարբեր ղեկավար պաշտոններ Երևանում, Բրյուսելում, Վարշավայում և Բուդապեշտում, ինչպես նաև աշխատել է բազմաշերտ կորպորատիվ կառույցներում` ղեկավարելով 12-ից մինչև 600 անդամ ունեցող թիմեր: Նա նաև եղել է Հայաստանից առաջին պատվիրակը AWID գլոբալ համաժողովին: 2012թ-ին նա IWMF /International Women’s Media Foundation/-ի կողմից ներկայացվել է «մեդիա ոլորտի գլոբալ կին» առաջնորդների ցանկում: 2022-ին եղել է The Gerety Awards-ի գլոբալ ժյուրիի կազմում, որը կազմված է ամբողջ աշխարհում հաղորդակցության ոլորտի կին առաջնորդներից: Արժանացել է “ՆԱ-ՆԵ” մրցանակի կանանց խիզախության թեմաներով բովանդակության ստեղծման համար։ 

***

Հիշեցնենք, որ «ԱքսելՄոնդրիան» ընկերությունը իր գրասենյակը Երևանում բացել է 2022-ից և հանրային կապերի, հեղինակության կառավարման և ստեղծարար հաղորդակցության ծառայություններ է մատուցում Հայաստանում առաջատար ընկերությունների համար: Ընկերությունում զգալի է որոշում կայացնող պաշտոններում կանանց մասնակցությունը:

«ԱքսելՄոնդրիան»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031