Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավաճաններ եւ ուրացողներ են սեփական ունեցվածքի եւ վարկանիշի համար լռողները». Բագրատ սրբազան

Դեկտեմբեր 21,2024 12:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սա բարձրագույն աստիճանով անբարոյականության քարոզի գերագույն դրսեւորում է»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի մի քանի օր առաջ տարածած տեսանյութին այն մասին, որ իրենք ո՛չ եկեղեցով են պսակվել, ո՛չ էլ պետության առաջ են ամրագրել իրենց ամուսնությունը, բայց 27 տարվա համատեղ կյանք ու չորս երեխաներ ունեն:

Սրբազանի բնութագրմամբ՝ մեր կյանքը դարձրել են թատրոն, որի գլխավոր դերասաններն իրենք են, ու սա «հանրային կյանքի դեգրադացում է», սուտն ու կեղծիքն էլ ընտանեկան կյանք է մուտք գործել: Բագրատ սրբազանը նաեւ նկատեց. «Անոնսում են այն մասին, որ ընտանիքը կարեւոր չէ, ընտանիքի սրբությունը, գաղափարը, եկեղեցու, պետության առաջ ստանձնած պարտավորությունները կարեւոր չեն»: Ու այս ամենի մեջ սրբազանին միայն մեկ բան է հետաքրքիր՝ թե ինչպիսի ընտանիքի մոդել են քարոզում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը. «Փորձում եք հանրությանը ցույց տալ, քարոզել, որ այսպես էլ կարելի է ապրել եւ սա կարող է լինել մեր առաջիկա կյանքի մանրակերտը, ձեր պատկերացմամբ՝ իրական Հայաստանի ընտանիքը»:

Ինչեւէ, սրբազանը նաեւ կարծում է, որ մեզ պատուհասած այս ամեն վտանգն ու աղետը նաեւ մեր ինքնամաքրման, ապաշխարության ճանապարհն է, ու այս համատեքստում նա «ուրացողներ եւ դավաճաններ» անվանեց նրանց՝ մարդկանց եւ ինստիտուտներին, ովքեր չեն խոսում այս ամենի մասին, չեն ընդվզում՝ հանուն ունեցվածքի, անձնական հարմարություններից չհրաժարվելու, սեփական վարկանիշից վախենալով:

Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ սրբազանն ասաց, որ նրան վախեցրել է իր՝ ՔՊ-ականներին ապաշխարության դիմումները, ինչը մեծ արձագանք է գտել. «Դու՝ չարիքի, մեղսակցության, հանցակցության մեջ ես դրել ոչ միայն քո կուսակից ընկերներին, որոնցից քայլ առ քայլ հրաժարվում ես՝ դուրս նետելով, դեն շպրտելով, որպես օգտագործված գործիքներ, այլ քեզ ձայն տված բոլորին դրել ես մեղսակցության տակ»: Այն ՔՊ-ականները, որոնք «դուրս չեն շպրտված», ըստ սրբազանի, վախի մեջ են ապրում:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Սրբազանի ելույթի այլ մանրամասները՝ այս տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031