Քանագեղի դամբարանդաշտի պեղումներից Չեսարի պալատ, Բերդկունքից-Մեծամոր, արգելոցների ստեղծումը որպես պատմամշակութային հուշարձանների պահպանության միջոց, թանգարանային հավաքածուների պահապանի մասնագիտությունից մինչև ֆոնդերում պահվող Գուրոսի լուսանկարների հավաքածու, թանգարանների տուրիստական համագործակցության դերից մինչև ջրի տակ անցած ժառանգությունը լեռներում թեմաները «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարկի տակ էր միավորել պատմամշակութային ոլորտի ներկայացուցիչներին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց թանգարանում անցկացվել է «Մեծամորյան ընթերցումներ 3» գիտաժողովը։
Գիտաժողովին մասնակցել են՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Շիրակի մարզպետարանը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը կարևոր էլ է գիտաժողովի դերը, ներկայացված թեմաները ակտիվ քննարկումները, որոնք նպաստելու են ոլորտի զարգացմանը։
Կարդացեք նաև
Ամփոփելով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գործունեությունը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը մասնակիցներին հրաժեշտ է տվել 2025 թ․-ին նախատեսվող գիտաժողովին հանդիպելու ակնկալիքով։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
պետական ոչ առեվտրային կազմակերպություն