Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ և ՌԴ փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով, այնուհետև ստորագրել են փոխհամաձայնեցված արձանագրություն

Դեկտեմբեր 21,2024 10:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը:

Միջկառավարական հանձնաժողովի լիագումար նիստի արդյունքներով երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով, այնուհետև ստորագրել են փոխհամաձայնեցված արձանագրությունը:

Միջկառավարական հանձնաժողովի համանախագահները երկուստեք ընդգծել են ՀՀ և ՌԴ միջև առևտրաշրջանառության գրեթե կրկնապատկված աճը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գոհունակությամբ է նշել նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ընդգծել առևտրատնտեսական, տրանսպորտի, էներգետիկայի, առողջապահության, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության բարձր մակարդակը:

Մհեր Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ անցակետերում և մասնավորապես Վերին Լարսի անցակետում փոխադրումների և հսկողության ընթացակարգերի էական պարզեցումը կօգնի ապահովել մատակարարման շղթայի անխափան գործառնությունը, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա գործարար կապերի ամրապնդման և երկու երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացման վրա:

Փոխվարչապետը կարևոր է համարել նաև որոշ ապրանքատեսակների համար նավիգացիոն կապարակնիքների միջոցով ապրանքների անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու համար Հայաստանի և Ռուսաստանի միջև պիլոտային ծրագրի հաջող իրականացումը:

ՀՀ փոխվարչապետը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը ընդլայնելու համագործակցությունը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում և դրա շրջանակներում կարևորել միջուկային բժշկության ոլորտում գործընկերությունը:

Ամփոփելով ելույթը փոխվարչապետը նշել է. «Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել մեր հաստատակամ նպատակադրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում վստահելի երկխոսության հետագա ամրապնդման և Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հետևողական զարգացման առկա ներուժի լիարժեք բացահայտման ուղղությամբ»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031