Լրագրողներին ծեծելու, խմբագրություններ ներխուժելու եւ ավերելու ժամանակները Հայաստանում, բարեբախտաբար, անցել են: 2010-ականներից սկսած՝ այդ դեպքերն աստիճանաբար պակասել են եւ հիմա գրեթե չկան: Բայց ասել, որ իշխանության վերաբերմունքը լրատվամիջոցների նկատմամբ զգալիորեն փոխվել է, իհարկե, չափազանցություն կլիներ:
Որոշ հարցերում անգամ հետընթաց եմ զգում: Չեմ հիշում, օրինակ, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կոպտեր որեւէ լրագրողի, ինչ էլ գրեինք նրա մասին, կամ իր «ախրանայի» միջոցով փորձեր լուծել իր խնդիրները լրագրողների կամ քաղաքացիների հետ:
Դատական հայցեր առաջ նույնպես եղել են, բայց հիմա պաշտոնյաներ կան, որոնք իրենց պաշտոնավարության ընթացքում մի քանի տասնյակ հայց են ներկայացրել լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ, եւ այդ առումով, կարծում եմ, արժանի են Գինեսի ռեկորդների գրքի: Այդպիսի մոտեցումն Արեւմուտքում կոչվում է SLAPP (strategic lawsuits against public participation), երբ որեւէ գործիչ կամ ընկերություն ցանկանում է, այսպես ասած, «քոքից կտրել» իր անվան որեւէ բացասական հիշատակումը, եւ դրա համար որոշակի դատական ռազմավարություն է կիրառվում:
Ես կտրականապես դեմ եմ նաեւ որեւէ լրատվամիջոցի կամ լրատվամիջոցների ինչ-որ խմբի հասցեին «աղբակույտ» որակմանը, ինչպես որ դա արել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անձամբ ես բոլորին հարգանքով եմ վերաբերվում: Բայց մոտեցումների տարբերություն ես, այնուամենայնիվ, նկատում եմ: Բերեմ մի օրինակ, որն առնչվում է քաղաքապետների գործունեությանը:
Կարդացեք նաև
Մոտավորապես 3 տարի առաջ, երբ այդ ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանի եւ ՔՊ-ի հարաբերությունները փչացել էին, պաշտոնական քարոզչությունը նախկին զինակցի մասին հետեւյալն էր գրում. «Շրջանառվող տեղեկությունների համաձայն, Մարությանն իր քավորի՝ Ամարասի Արթուրի միջոցով նաև սերտ հարաբերություններ է հաստատել մեկ այլ գեներալի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, որը նույնպես Ամարասի Արթուրի սանիկն ու մտերիմ ընկերն է: Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ»:
Եթե այդ ամենը նույնիսկ ճիշտ է, ապա, միեւնույն է, որեւէ կրիմինալ չի պարունակում: Պարզապես «կոմպրոմատ» է, քարոզչություն, որով զբաղվում են, բնականաբար, նաեւ ընդդիմադիր լրատվամիջոցները: Ընդ որում, տվյալ դեպքում կարելի է ենթադրել, որ այդ կոմպրոմատի համար օգտագործվել է պետական ռեսուրս՝ ապօրինի լրտեսման միջոցով:
Համեմատեք այդ «շրջանառվող տեղեկությունների» մատուցման ձեւը թեկուզ civilnet.am-ի «խնդրո առարկա» հետաքննության հետ, որտեղ ուսումնասիրվում էր Ավինյանների բիզնեսը՝ թվեր, փաստեր, վկայակոչություններ:
Հատկապես այդպիսի՛ լրագրությանն անուն կպցնելը, ինձ թվում է, բացարձակապես արդար չէ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մոտեցումների տարբերություններ միայն պրոֆեսիոնալների մեջ է լինում։
Երբ լրագրողը փաստեր է ասում,որոնք ապացուցված չեն և իր իսկ հնչեցված փաստերի հիման վրա հարց է հնչեցնում,դա մոտեցումների տարբերություն չի,դա դելետանտիզմ է։
Օրինակ’
– Ինչու Դուք հրաժարվեցինք Իրանի ռազմական օգնությունից 44 օրյա պատերազմի ընթացքում։
Կամ
-Ինչու Դուք համաձայնվեցին հանձնել Արցախը 5 մլրդ դոլարի դիմաց։
– ինչու Դուք, Նաիրի Հունանյանին պատվիրեցին,որ նա գնդակահարի Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին։
Այո, ընդդիմադիր պրոպագանդիստները (բերում եք միայն նրանց անհեթեթեւթյունների օրինակները) դիլետանտներ են, իսկ ձեր պրոպագանդիստները՝ բարձր պրոֆեսիոնալներ
Ոչ, Ես պրոպագանդիստ չունեմ:
– ինչու Դուք, Նաիրի Հունանյանին պատվիրեցիք,որ նա գնդակահարի Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին։ Այս հարցը հիմնականում նիկոլական պրոպագանդիստները, տալիս են Քոչարյանին:
Ես լրագրող չեմ, բայց ինքս շատ գրագետ,մտածված հարցեր եմ ուղղել Նիկոլ Փաշինյանին, որոնց պատասխանները շատ կարեւոր են եղել, բայց իմ այդ հարցերը կորել են հազարավոր հիմար գրառումների տարափի մեջ: Իմ հարցերի նպատակը, ոչ թե մարդուն փակուղի մտցնելն է, այլ ստիպել նրան մտածել նաեւ մեկ ուրիշ անկյան տակ: Նույնը արել եմ երբ Ռուբեն Վարդանյանն էր ֆեյսբուքում հարցերի պատասխանում, ու եթե չլինեին հազարավոր հիմար հարցեր,միգուցե Ռուբեն Վարդանյանը իմ հարցերին նույնպես անրադառար եւ միգուցե հիմա Արցախի հարցն այլ ճանապարհով ընթանար եւ ինքն էլ չլիներ Բաքվի բանտում:
Ես օրինակ Ձեր փոխարեն կպատասխանեի այսպես: “Ես, քանի որ այդքան չեմ հետեւում դիլետանտների հարցերին, չգիտեմ Դուք որ ճամբարի հարցերն եք մեջ բերում,բայց զգացողություն ունեմ,որ դուք ընդդիմադիր դաշտի անհեթեթ հարցերն եք միայն նշմարում:” Ու եթե ես ասեի ,”Այո, ընդդիմադիրներն են հիմնական պրոպագանդիստները” Դուք իրավացի կլինեիք ինձ հեգնելու,ասելով, որ մեր պրոպագանդիստները պրոֆեսիոնալներ են:
Ինչ վերաբերվում պարոն Ավինյանի կողմից պիտակավորված Սիվիլնեթին,ապա ես նրանց աղբակուլտ չեմ համարում Եւ այդ լրատվամիջոցի բարձրացրած հարցերին,պարոն Ավինյանը,առանց հեգնանքի,խորը եւ բազմակողմանի,կետ առ կետ պետք է պատասխանի:
Մենք թերագնահատում ենք ժողովրդավարության ընձեռած հնարավորությունները, երբ ազգովին Սփյուռքով հանդերձ նվիրվենք առաջիկա ընտրություններին, մենք իշխանության կբերենք ազգային ուժերին ենթարկվող իշխանություն, այլ ոչ թե հիմիկվանի նման գլոբալիստների կամակատար իշխանություն:
Ա Մեր ժողովրդի այլ երկրների քաղաքացիներն ունեն խորհրդատվական ձայնի իրավունք, դա մեր ժողովրդի մեծամասնությունն է Սփյուռքում:
Բ Մեր բոլոր ազգային կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները մի ճակատով են հանդես գալիս ու ստիպում ներկա իշխանություններին, որ մեր երկրի քաղաքացիները այլ երկրներում ունենան ընտրելու իրավունք:
Գ Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներն ունեն որոշիչ ձայնի իրավունք, այդ թվում այլ երկրներում գտնվող մեր երկրի քաղաքացիները:
Դ Խորհրդատվական ձայնի իրավունք ունեցող մեր ժողովրդի մեծամասնությունը համոզում է որոշիչ ձայնի իրավունք ունեցող մեր քաղաքացիներին կամ էլ համոզվում է մեր քաղաքացիներից, թե ո՞ւմ ընտրել ընտրությունների ժամանակ:
Սա այն մինիմումն է, որը մենք կարող ենք իրագործել, հետո, երբ գան մեր լավագույն ազգային պետական իշխանությունները, նրանք շատ ավելի արդյունավետ ընտրական համակարգ կառաջարկեն: