Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մայրապետյանի գործով՝ տեղաշարժ

Դեկտեմբեր 21,2024 12:00

ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը երկու տարի առաջ դատական գործընթաց սկսեց Սամվել Մայրապետյանի, Գագիկ Հակոբջանյանի դեմ:

Դատախազությունը հայցով մտավ դատարան, պահանջելով նրանցից համապարտության կարգով բռնագանձել 5 մլրդ 689 մլն 764 հազար դրամ, որպես պետությանը հասցված վնաս:

Հիշեցնեմ, որ Գագիկ Հակոբջանյանը եղել է Հ2 հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Մայրապետյանին պատկանող «Գլոբուս» ՍՊ ընկերության տնօրենը: Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը բեկանել է այս տարվա ապրիլի 5-ին կայացրած վճիռը, որով պետք է բռնագանձում կատարվեր «հօգուտ» պետության 4 միլիարդ դրամ: «Իրավագիտության հետ աղերս չունեցող» վճռի կապակցությամբ էլ Մայրապետյանը հանդես էր եկել հայտարարությամբ, մասնավորապես շեշտելով. «Ես միշտ գիտակցել եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ինձ չեն ներում այն բանի համար, որ ինձնից չստացան իրենց կողմից ակնկալվող սուտ ցուցմունքները, եւ որ ես, ընտանիքիս անդամները ենթարկվելու ենք բոլոր տեսակի հնարավոր ճշումներին»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031