Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը կ՛ողջունէ Զուիցերիոյ Ազգային խորհուրդի բանաձեւը

Դեկտեմբեր 20,2024 23:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Կ՛ողջունէ Զուիցերիոյ Ազգային Խորհուրդի Բանաձեւը ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը նամակ մը յղեց Լիբանանի մէջ Զուիցերիոյ դեսպան Մարիոն Վէյխելթին` ողջունելով Զուիցերիոյ Ազգային խորհուրդին կողմէ որդեգրումը պատմական բանաձեւի մը, որ երկրի դաշնակցային կառավարութեան կոչ կ՛ուղղէ կազմակերպելու միջազգային խորհրդաժողով մը` ջատագովելու համար արցախահայութեան տունդարձի իրաւունքը:

«Կ՛ողջունենք այս բանաձեւին որդեգրումը, որ Զուիցերիոյ օրէնսդիր մարմինին կողմէ կարեւոր ու քաջարի քայլ մըն է եւ կ՛ընդգծէ հայերու վերադարձի իրաւունքին աջակցող միջազգային իրաւական ու քաղաքական աճող թափը:

Զուիցերիոյ Նահանգային խորհուրդին ու կառավարութեան կոչ կ՛ուղղենք` վաւերացնելու բանաձեւը եւ կազմակերպելու նման միջազգային խորհրդաժողով մը. ինչ որ մարդու իրաւունքներու եւ տագնապներու խաղաղ լուծման զուիցերիական դիւանագիտական աւանդութենէն բխող քայլ մըն է»,- եզրափակեց Հայ Դատի մարմինը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031