Լրահոս
Օրվա լրահոսը

Խոհանոցում սուրճ էի խմում, հեռախոսով խոսում. ի՞նչ է պատմում Ազատ գյուղի կացարանի հրդեհի գործով վկան

Դեկտեմբեր 20,2024 23:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստին հանրային մեղադրողը հարց ուղղեց հարցաքննվող վկա Ռադիկ Մաթեւոսյանին, որը դեպքի օրը հերթապահ էր: Մեղադրողի հարցերը վերաբերում էին Եղիշե Հակոբյանի ու Մաթեւոսյանի ցուցմունքների հակասությանը:

Մանսավորապես, որ Մաթեւոսյանը պնդում էր, որ հրդեհի պահին խոհանոցում սուրճ էր խմում ու հեռախոսով խոսում, իսկ Հակոբյանը պնդում էր, որ հրդեհի բռնկման պահին նա իր կողքին էր ու դուրս է եկել եւ չի միջամտել հրդեհը մարելուն, չի ահազանգել, ոչինչ չի արել:

-Չեմ կարող ասել՝ ինչու է Հակոբյանն այդպես ասում, բայց ես խոհանոցում եմ եղել,- պնդեց Մաթեւոսյանը:

Հարցին, թե կացարան ընդհանրապես մտե՞լ է հրդեհի բռնկման պահին, նա պատասխանեց՝ ձայներն է լսել, ուզեցել է  ներս մտնել, տեսել է, որ կրակը շատ է ու հնարավոր չէ ներս մտնել, դուրս է եկել. «Ես ներս չեմ մտել, կացարանի գլխավոր դուռն եմ բացել, ուզեցել եմ գնալ առաջ, տեսել եմ կրակ է, պտտվել եմ: Վառարանի մոտ չեմ տեսել Եղիշեին, ոչ էլ Լեւոնին: Նրանց տեսել եմ դրսում, Եղիշեին մուտքի մոտ»:

Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը հետաքրքրվեց՝ կացարանից 5 մետր հեռավորության վրա գտնվող խոհանոցում տղաները, որ գոռում էին, դուք չէ՞իք լսում, Մաթեւոսյանն ասաց,  որ եթե  բարձր գոռած լինեին, կլսեր:

Հաջորդ հարցին՝ ո՞նց եք մոտեցել կացարանին, ով է կանչել ձեզ, նա պատասխանեց՝ Հակոբյանի ճվոցն էլսել,  դուրս եկել, տեսել է:  Ըստ վկայի՝  դրանից հետո էլ ճաղավանդակներն են փորձել ջարդել, որ տղաներին դուրս հանեն:

Հարցին՝ քաղաքացիական հագուստով անձանց չի՞ տեսել, որ փորձել են ճաղավանդակներ ջարդել, որ տղաներին հանեն, նա պատասխանեց՝ ոչ:

Վկային հարց ուղղվեց նաեւ արդյոք գմփոց չի լսել: Նա բացասական պատասխան տվեց: Այլ հարցին, թե իսկ ուրիշների մոտ ավելի վաղ չի՞ ասել, որ գմփոցի ձայնից է դուրս եկել, վկան կրկին բացասական պատասխան տվեց:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված  հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031