Լրահոս
Օրվա լրահոսը

Քեզ լավ ճանաչելով, ու հիմք ընդունելով ինձ հասած տեղեկությունները՝ կրակը վերածվել է հրդեհի, քանի որ թողել, էնտեղից փախել ես. այրված զինվորների գործով մասնակից

Դեկտեմբեր 20,2024 21:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում այսօր Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստին հարցաքննվեցին մի քանի վկաներ, ինչպես նաեւ մեղադրյալ  Եղիշե Հակոբյանը:

Եղիշե Հակոբյանը պատմում էր, որ վառարանն է փորձել վառել, հրդեհ է բռնկվել: Նրան հարց ուղղվեց՝ իսկ ննջարանն ամենաանվտանգ վայրը չէ՞ր, որ եթե հրդեհը նաեւ իրեն էր հասել, մտներ ննջարան, տղաներին էլ կարթնացներ, այնտեղ կրակ չկար: Ի պատասխան նա ասաց՝  դրսից ձայներ է լսել, մտածել է՝ անձնակազմը դուրս է եկել:

Հաջորդ հարցին՝ ինքն ուզո՞ւմ էր իրականում անձնակազմին դուրս հանել:

– Ոնց չէ,- պատասխանեց Եղիշե Հակոբյանը: Նրա խոսքով, ինքը շարժ չի տեսել ննջասենյակից, որ զինծառայողները փորձեին դուրս գալ:

Վկա Ռադիկ Մաթեւոսյանը պատմեց, որ ջուր է լցրել, որ կրակը հանգցնի, Եղիշե Հակոբյանն էլ ասաց՝ նման բան չի տեսել:

Ընդհակառակը՝ Հակոբյանը պատմեց, որ կրակի բռնկումից հետո տեսել է՝ ինչպես է օրվա հերթապահ Ռադիկ Մաթեւոսյանը դուրս գալիս կացարանից ու 12 րոպե չի միջամտել, երբ կրակը տարածվում էր, չի ահազանգել, ոչինչ չի արել:

Նրան հարց հնչեց՝ որքանով է տրամաբանական, որ օրվա հերթապահը դուրս գա, տեսնի՝ ինչպես են զինակիցներն այրվում ու 12 րոպե անգործության մատնվի, ոչինչ չանի:

Ի պատասխան՝ Եղիշե Հակոբյանն ասաց. «Ես կարող եմ իմ գործողությունները նկարագրել»:

Եղիշե Հակոբյանին հարցեր ուղղեց նաեւ զինակիցներից մեկը՝ հարցնելով. «Հիշո՞ւմ ես, որ եկա, սկսեցիր ներկայացնել, ոնց է եղել, ինչ է  եղել: էդ ժամանակ ինչու ինձ չասացիր, որ Ռադիկ Մաթեւոսյանն ու Լեւոն Խառատյանը եղել են այնտեղ»: Ի պատասխան՝ Հակոբյանն ասաց՝ դու էլ ես եկել այնտեղ, տեսել ես. «Չեմ հասկացել՝ ինչ է կատարվում, դու ես տեսել իմ վիճակը»:

Հաջորդ հարցին՝ եթե դու ճիշտ ես ասում, ինչու դրանից հետո քո զայրույթը չես արտահայտել Լեւոնի կամ Ռադիկի նկատմամբ՝ նրան մեղադրելով անգործության մեջ, այլ միայն քեզ  էիր մեղադրում. «Քեզ լավ ճանաչելով, ու հիմք ընդունելով ինձ հասած տեղեկությունները՝ կրակը վերածվել է հրդեհի, քանի որ թողել, էնտեղից փախել ես» :

Ի պատասխան այս մեղադրանքի՝ Հակոբյանն ասաց՝ չեմ փախել, դու տեսել ես իմ վիճակը:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031