Լրահոս
Օրվա լրահոսը

Թունավորման հետեւանքով Սպիտակի ԲԿ ընդունված տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Դեկտեմբեր 20,2024 21:44

Այսօր` դեկտեմբերի 20-ին, ժամը 18:55-ի սահմաններում շմոլ գազի թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ, որոնցից 3-ը` անչափահաս:

Ըստ տուժածների` նրանք թունավորվել են շմոլ գազից(բենզինային գեներատորի թերայրման հետեւանքով):

Չափահաս 4 տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեխաներինը` բավարար:

Շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, նրանց կյանքին այլեւս  վտանգ չի սպառնում:

 

Սպիտակի Բժշկական Կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031